1 փետրվարի 2025 – 16:25 AMT
PanARMENIAN.Net – Կենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով, հայտնում է կառավարությունը։
«Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից հետվճարն արդեն 12 տոկոս է կազմում»,–ասվում է հաղորդագրության մեջ։