Դեռահաս աղջիկը կրակել է համադասարանցու և ուսուցչի վրա | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի դպրոցներից մեկում երկուշաբթի օրը 15-ամյա աղջիկը կրակ էր բացել համադասարանցու և ուսուցչի վրա, որոնք մահացել են։ Նա հասցրել է վիրավորել ևս վեց հոգու, նախքան ատրճանակից ինքնասպան լինելը, հայտնել է ոստիկանությունը:
     Հրաձգությունը տեղի է ունեցել համատեղ դասարանների ուսումնական սրահում՝ առավոտյան ժամը 11:00-ին մոտ՝ «Լիուլի կյանք» քրիստոնեական դպրոցում, որն ունի 420 աշակերտ՝ նախակրթարանից մինչև 12-րդ դասարան:
     Կրակողը նույն դպրոցի աշակերտուհի Նատալի Ռապնոունն էր։

Leave a Comment