Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունը նախատեսում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այս փոփոխությունների մասին տեղեկացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը և կից օրենքների փաթեթը։  

Նախագծի համաձայն, տեղական պաշտպանության ուժերը կգործեն բանակային կորպուսի հրամանատարության ընդհանուր ղեկավարության ներքո և կընդգրկվեն զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։ Սահմանվել են նաև այս ուժերի խնդիրները, գործառույթները, կառավարման սկզբունքներն ու կառուցվածքը։

 

Leave a Comment