Բաքու է ժամանել բարձրաստիճան թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը։ Ադրբեջանի մայրաքաղաքում է Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատարական կազմը՝ այս զորատեսակի հրամանատար Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։ Փոխանցում է Azatutyun-ը։
Թուրք զինվորականներն այցելել են ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ, հանդիպել են նաև Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք թեմաներ», – հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները հանդիպել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, թուրքական բանակի գեներալ Բախտիյար Էրսայի հետ։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի բանակում Թուրքիայի Զինված ուժերի մոդելի ներդրման դրական արդյունքների մասին», – տեղեկացնում է ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը։
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը