Euromedia-ն գնացել է մամուլում հրապարակված նյութի հետքով, ըստ որի Նոյեմբերյանի պետական քոլեջի դասասենյակները տաքացվում են ժանգոտած փայտե վառարանների ու ծակ խողովակների մասին միջոցով։ Մեր լրատվական խումբը փորձեց հասկանալ, թե 21 – րդ դարում ինչու են դասասենյակները տաքացվում փայտե վառարաններով , ուստի կապ հաստատեցինք Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի հետ։
Վերջինս Euromedia24-ի հետ զրույցում անդրադարձել է քոլեջում գործող ջեռուցման համակարգին և առաջիկա փոփոխություններին։ Կարեն Նազարյանի խոսքով՝ ներկայումս քոլեջի մի մասը տաքացվում է հոսանքով, իսկ մյուս մասը ՝ փայտի վառարաններով, իսկ դասախոսները ու ուսանողները չեն դժգոհում․
«Մեծ ծախսեր անելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով, որ 2025 թվականին քոլեջը պետք է ամբողջովին հիմնանորոգվի։ Թյուր է այն կարծիքը, թե դասասենյակները տաքացնող վառարանները հին են և ծակ խողովակներով, քանի որ ամեն տարի վառարանները թարմացվում են։
Քոլեջում դասասենյակները միշտ էլ այսպես են տաքացվել, և երբեք խնդիրներ չեն եղել։ Հիմա քոլեջում տեղադրված են արևային էներգիայի կայաններ՝ 46 կվտ հզորությամբ 3 կայաններ։ Իսկ հաջորդ տարվանից արդեն բոլոր դասասենյակններն են տաքացվելու հոսանքով»,- նշեց քոլեջի տնօրենը։
Տնօրենը ընդգծեց, որ քոլեջի շենքը հին և տիպային է և,բնականաբար, այդ պայմաններով էլ պետք է տաքացվեին դասասենյակները։
Ըստ նրա, քոլեջը հիմա էներգետիկապես անկախ է, սակայն մոտ ապագայում բոլոր դասասենյակները կաշխատեն միայն հոսանքով։ Մնում է հուսալ, որ հաջորդ ուսումնական տարում ուսանողները կհաճախեն հաստատություն՝ ավելի բարեկեցիկ պայմաններով և ջեռուցված շենքում։
դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը