Ամանորը՝ ավանդապաշտ ու շնորհալի Շիրակում — Հայաստանի Հանրային Ռադիո

Իր պահպանողականությամբ հայտնի Շիրակի մարզում, մասնավորապես՝ Ալեքսանդրապոլում, Ամանորը շատ ճոխ չէին նշում։ Քանի որ Պասի շրջան էր, որին հաջորդելու էր Սուրբ Ծնունդը։ Սեղաններ բացվում էին, բայց ոչ գիշերը։ Մատուցվում էին մրգեր, չրեր, չրերից պատրաստված կոմպոտներ։ Նախօրոք թխում էին թարմ հացը, պասուց թխվածքներ, ասիլ-վասիլներ կամ ասիլ-բասիլներ, որոնցով գուշակություններ էին անում և ամենակարևորը` Տարեհացը, որի մեջ անպայման լինում էր որևէ նշան` դրամ, կոճակ կամ այլ մանր իր։

Առավոտ վաղ միայն տան մեծերը գնում էին պատարագի, խոստովանում, հաղորդություն էին ստանում։ Վերադառնալով, նստում էին սեղան և մեծերի օրհնանքով ու բարեմաղթանքներով սկսվում էր տոնական կերուխումը։

Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանն ասում է, որ շատուշատ ավանդույթներ, օրինակ՝ տունը մաքրելը, զարդարելը, տոնի նախօրեին լողանալը և այլն, պահպանվել են մինչ օրս։ Այսօր Ամանորը նշվում է շատ ավելի ճոխ, քան Սուրբ Ծնունդը, ինչը գալիս է Խորհրդային կարգերից։

Source link

Leave a Comment