WTA-500. Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսային – Պանորամա


Աշխարհի 43-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող  Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսային։ Խաղն ավարտվել է 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Պայքարը տևել է 2 ժամ և 2 րոպե։


Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի և աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։


Բրիսբենում WTA-500 մրցաշարը կշարունակվի մինչև հունվարի 5-ը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1,520,600 դոլար:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment