
Առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը երկուշաբթի օրը կոչ է արել Իսրայելի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Գազայի Քամալ Ադվան հիվանդանոցի տնօրեն Հոսամ Աբու Սաֆիային, ով պահվում է իսրայելական բանակի կողմից՝ հաստատության վրա իրականացված խոշոր հարձակումից հետո:
ԱՀԿ-ն հայտնել էր, որ ուրբաթ և շաբաթ օրը Բեյթ Լահիայում Քամալ Ադվան հիվանդանոցի վրա հարձակումը հանգեցրել է նրան, որ Գազայի հյուսիսում գտնվող վերջին խոշոր առողջապահական հաստատությունը շարքից հանվել է: