ՌԴ Կազանում մեկնարկել է BRICS-ի 16–րդ գագաթնաժողովը, որը կտևի երեք օր։
Նախատեսված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները Զարգացման նոր բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։
Նախօրեին՝ հոկտեմբերի 21-ին, Թաթարստանի մայրաքաղաք էին ժամանել Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը, Վենեսուելայի փոխնախագահը և Շրի Լանկայի փոխարտգործնախարարը։
Նշենք, որ BRICS-ի 16–րդ գագաթնաժողովին կմասնակցեն 33 պետությունների ներկայացուցիչներ։