Ռուսաստանում «Յակ-130» ռազմական ինքնաթիռ է կործանվել

Կալմիկիայում կործանվել է Յակ-130 ռազմական ուսումնական ինքնաթիռ։ Ինքնաթիռի հնարավոր վթարի մասին հայտնի է դարձել 112 Telegram ալիքի հրապարակումից։Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է հանրապետության մայրաքաղաք Էլիստայի մոտ, իսկ վթարը տեղի է ունեցել քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա։

Հստակեցվում է, որ «Յակ-130» օդաչուին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից և հոսպիտալացվել։ Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական խափանումն է։Ավելի ուշ ռազմական ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը հաստատել է շրջանային դատախազությունը։Դատախազությունում գործակալության զրուցակիցը նշել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Source link

Leave a Comment