Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի գործերին, հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։ Նա հիշեցրել է, որ ըստ ԱՊՀ-ի ձևաչափի՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մեկ սեղանի շուրջ, բայց դա չի վկայում Մոսկվայի և Բաքվի և Երևանի գործերին ներգրավվածության մասին։ «Նրանք այսպես թե այնպես շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում։ Սակայն մնացածը՝ երկկողմանի հարաբերությունները, այլեւս մեր մտահոգությունը չեն. դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,- պարզաբանեց նա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրների հետ։ «Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։