«Կամ վիճակը վատացել է, չեն գնում էլ․․․ Կամ գործերը լավացել է` թռել են Դուբայ»

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի սահմանային անցակետերում անցյալ տարի էս օրը հերթերի սպանոցի էր` Բագրատաշենի կմ֊ոց հերթերից մարդիկ խուճապահար գլորվում էին Գոգավանի, իսկ այնտեղից` Ղարախաչի լեռնանցքով` Բավրայի անցակետ, որ հասցնեին Ամանորը դիմավորել Թբիլիսիի ռեստորաններում։

Այս տարի Բավրա֊Նինոծմինդա անցակետը գրեթե դատարկ է, եթե չհաշվենք սովորական ջավախքցի ուղևորներին։

֊Կամ անցյալ տարվա խուճապից ելնելով` նախօրոք են գնացել,

֊ կամ վիճակը վատացել է, չեն գնում էլ,

֊ կամ գործերը լավացել է` թռել են Դուբայ։

Վերջին կամ֊ի դեպքում չարժե ուրախանալ, քանզի եթե տանդ մի մասը վաճառում ու տժժում ես, իմացիր, որ կարճ ժամանակ հետո ավելի նեղ ես ապրելու»։



Source link

Leave a Comment