Կորեայի Հանրապետությունը Ամանորից առաջ հայտնվել է ծանր իրավիճակում․ նախագահի պաշտոնակատար

Կորեայի Հանրապետությունը Ամանորից առաջ հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն երկիրն ավելի բարդ ճգնաժամեր է հաղթահարել։ Այս մասին իր ուղերձում հայտնել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը։

Նա նախ իր ցավակցությունն է հայտնել դեկտեմբերի 29-ին Մուանի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին, որը խլել է 179 մարդու կյանք։ Նրա խոսքով, կառավարությունը բոլոր ջանքերն ուղղելու է ընտանիքներին աջակցելու, ողբերգության պատճառները կանխելու և պարզելու համար։

«Մենք կամրապնդենք համերաշխությունը բարեկամ երկրների հետ, ներառյալ ԱՄՆ-ի հետ դաշինքը, եռակողմ ձևաչափով համագործակցությունը Ճապոնիայի և Միացյալ Նահանգների հետ։ Ուժեղացնելով Միացյալ Նահանգների հետ համատեղ պաշտպանական կարողությունները՝ մենք կպատասխանենք Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքին և համագործակցությանը Ռուսաստանի և Հյուսիսի միջև»,- ասել է Չոյ Սանգ Մոկը:

Source link

Leave a Comment