Սուրճի օգտակար հատկությունները սրտանոթային համակարգի համար

[ad_1]



Ինչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը:


Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։


Ըստ Medical Express-ի՝ p27 սպիտակուցը պաշտպանում է սրտի մկանային բջիջները: Կոֆեինը խթանում է p27-ի տեղաշարժը միտոխոնդրիումում՝ առաջացնելով դրական շղթայական ռեակցիա: Սա կարևոր է հատկապես կաթվածից հետո սրտի մկանների վերականգնման համար:

Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment