Պեկինը վստահեցրել է, որ կիսվել է COVID-19-ի վերաբերյալ տվյալներով առանց սահմանափակումների

Չինաստանի իշխանությունները երբեք սահմանափակումներ չեն մտցրել գործընկերներին COVID-19-ի մասին տեղեկատվության փոխանցման հարցում, երեքշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Հինգ տարի առաջ Չինաստանը անմիջապես սկսեց տեղեկատվություն փոխանցել ԱՀԿ-ին և համաշխարհային հանրությանը վիրուսի համաճարակի և գենետիկական բնութագրերի մասին, մենք առանց սահմանափակումների կիսվեցինք մեր փորձով` կանխարգելիչ միջոցառումների, իրավիճակի մոնիտորինգի և բուժման մեթոդների առումով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաո Նինգը։

Նրա հայտարարությունը հնչել են այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն Պեկինին կոչ արեց ավելի շատ տվյալներ տրամադրել COVID-19-ի վերաբերյալ և ավելի մեծ հասանելիություն հիմնական հաստատություններին՝ համաճարակի ծագումն ավելի լավ հասկանալու համար:

Source link

Leave a Comment