
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանի 1990թ.-ի նոր տարվա ուղերձը Արցախի ժողովրդին՝ կից գրելով. «Դեռ 1990 թվականի այս օրը ՀՀ առաջին նախագահ, այն օրերին՝ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, շնորհավորական ուղերձ է հղել Արցախին:
Ինձ միշտ հետաքրքրել է՝ Արցախի մեր ժողովուրդը, այն էլ 1994-ի փառահեղ հաղթանակից հետո, ինչո՞ւ, մեղմ ասած, չընդունեց Լևոնին:
Ասենք, էլ ի՞նչ պիտի լիներ…
Դա ընդդիմությա՞ն, ապա Քոչարյանի ու Սերժի հետևողական հակաքարոզչության հետևա՞նք էր, թե այլ բան կար»:
Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան