
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շնորհավորանքի փոխարեն:
Բոլորը միմյանց շնորհավորում են: Չնչին բացառությամբ, մարդիկ իրենց շրջապատող անձանց ամենալավն են ցանկանում: Միանալով, առանց բացառության, բոլորի ցանկություններին նշեմ միայն, որ զուտ ցանկությունը, եթե այն իրագործելի չէ, ֆիկցիա է: Իսկ ցանկության իրագործումը միայն մեզանից է կախված:
Եվ, ուրեմն, առաջարկում եմ շնորհավորանքի շրջանակներում այնպիսի ցանկություններ արտահայտեք, որոնք կարող եք իրագործել:
Օրինակ՝ ես չեմ կարող այնպես անել, որ օրվա իշխանությունը հեռանա, սակայն ես կարող եմ ուժերիս չափով մասնակցել օրվա իշխանությանն իրականում հեռացնել ցանկացող ուժերի միջոցառումներին:
Կամ՝ ես չեմ կարող Արցախն ու Արծվաշենը հետ բերել, սակայն կարող եմ օժանդակել, որ Արցախի և Արծվաշենի հարցը մնա օրակարգում:
Հետևելով այս սկզբունքին, առաջարկում եմ՝
Գնահատեք ձեր կարողությունները և միմյանց իրագործելի ցանկություններ մաղթեք:
Շնորհավոր: Աստված պահապան»: