Միլիոնավոր դիտումներ ունենալու ալեգորիկ, բայցև միակ ողջամիտ բացատրությունը

[ad_1]



Պատկերացրեք երևակայական մի ինքնաթիռ, որում կա մոտ 3 մլն ուղևոր: Այս 3 մլն ուղևորներն իրենց հերթին ունեն 3-4 մլն. ընկեր-բարեկամ-հարազատ, ում համար ինքնաթիռում գտնվող իրենց հարազատների ճակատագիրը միևնույնը չէ: Սրան էլ ավելացրեք միլիոնավոր այլ մարդիկ, որ ամենատարբեր պատճառով՝ հնարավոր վթարից հետո օդանավի մասերը թռցնելու ծրագրերից մինչև բացառիկ սյուժե, հետևում են ինքնաթիռի անկանոն ընթացքին:

Ու վերջապես, երևակայեք, որ այս հարբած կապիկն այդ ընթացքում նաև սովորել է օրը մի քանի անգամ օդաչուական խցիկից iphone-ով տեսանյութեր հրապարակել ու ուղիղ միացումներ անել:

Հիմա հարց: Նման պարագայում ամսվա կտրվածքով քանի՞ հարյուր միլիոն դիտում կունենան կապիկի տեսանյութերը: Մի կողմ դրած այն, որ տարատեսակ ինտերնետային հարթակներն իրենց հերթին հետաքրքրված են այդ կապիկի ու առգրավված ինքնաթիռի պատմության հանրահռչակման հարցում:

Միլիոնավոր դիտումներ ունենալու ալեգորիկ, բայցև միակ ողջամիտ բացատրությունը:

Нет описания фото.Возможно, это изображение телефон

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment