
Ուկրաինացի էներգետիկ մասնագետները կոչ են արել բնակչությանը ռացիոնալ սպառել էլեկտրաէներգիան՝ ուկրաինական էներգահամակարգում զգալի դեֆիցիտի պայմաններում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է ազգային Укрэнергo ընկերությունը։
«Էներգետիկ օբյեկտներում շտապ վերականգնման աշխատանքները շարունակվում են… էներգահամակարգում էներգիայի զգալի դեֆիցիտ կա»,- ասվում է Укрэнерго-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ընկերությունում նշել են, որ էներգահամակարգում իրավիճակ կարող է փոխվել։
Իր հերթին, Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը կոչ է արել սպառողներին ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիան։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: