
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի բնորոշմամբ 2024-ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից «վատթարագույն տարիներից մեկն է՝ լուրջ հետընթացով»: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունից ակնկալվող գործողություններից, իրավապաշտպանը նշեց. «Ակնկալում եմ ունենալ այնպիսի իշխանություն, որը կգնահատի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ինստիտուտների անկախությունը, հարգանքը սահմանադրության նկատմամբ, իշխանության կողմից օրենքների հարգանքը»: «Հանրությանը մաղթում եմ անսպառ համբերություն և լինել հետևողական, որովհետև այս երկրի սուվերենը մենք ենք՝ ժողովուրդը»,-հավելեց իրավապաշտպանը: