Հակառակ բժիշկների հորդորին՝ Բենիամին Նեթանյահուն լքել է հիվանդանոցը. ԶԼՄ-ներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լքել է հիվանդանոցը, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրվա ընթացքում վիրահատությունից հետո և գնացել երկրի խորհրդարան՝ հարկային օրինագծի քվեարկության համար, գրում է Jerusalem Post-ը։

Նշվում է, որ, ըստ ամենայնի, Նեթանյահուն լքել է հիվանդանոցը՝ հակառակ բժիշկների հորդորին, որոնք նրան խորհուրդ են տվել մնալ և շարունակել ապաքինումը։

Շաբաթ օրը Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետը հետազոտության է ենթարկվել, որի ժամանակ հայտնաբերվել է միզուղիների վարակիչ պրոցես՝ առաջացած շագանակագեղձի բարորակ ուռուցքից:

Նշվել է, որ վարչապետը մի քանի օր բուժվել է հակաբիոտիկներով: Կիրակի օրը Նեթանյահուն շագանակագեղձի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Նույն օրը ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն վիրահատությունից հետո լավ վիճակում է:

Source link

Leave a Comment