Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, միայն առաջ ենք գնալու. Պուտինի ամանորյա ուղերձն արդեն ցուցադրվել է – Պանորամա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը, որն արդեն ցուցադրվել է Կամչատկայում և Չուկոտկայում, տևել է մոտ 3 րոպե։


Պուտինը դիմել է քաղաքացիներին ու շնորհավորել Ամանորը Կրեմլից։

Մոսկվայի հետ ժամային տարբերությունն Կամչատկայում և Չուկոտկայում 9 ժամ է։


Վ.Պուտինը նշել է, որ Ռուսաստանն անցնող տարում կարողացել է պատասխանել ամենադժվար մարտահրավերներին։ Նրա խոսքով, դեռ շատ բան կա որոշելու, բայց իրավամբ կարելի է հպարտանալ արդեն արվածով։


«Այժմ՝ նոր տարվա շեմին, մենք մտածում ենք ապագայի մասին։ Վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միայն առաջ ենք գնալու»,- ասել է ՌԴ նախագահը։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment