Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սկսել է աշխատել Թբիլիսիի նախագահական պալատից՝ Օրբելիանի հրապարակում, որտեղ ավելի վաղ աշխատել է նրա նախորդը՝ Սալոմե Զուրաբիշվիլին։
Կավելաշվիլին պատրաստվում է ամանորյա ուղերձ ձայնագրել քաղաքացիների համար։ Նա նաեւ երկար հարցազրույց է տվել հեռուստաալիքներից մեկին, որը կցուցադրվի Ամանորից մի քանի ժամ առաջ։
Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է դեկտեմբերի 29-ին, բազմիցս հայտարարել է, որ լեգիտիմ նախագահ է և չնայած իր լիազորությունների ժամկետի ավարտին, նա կշարունակի մնալ նախագահ։ Վրաստանում շատերը հավատացին, իսկ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Զուրաբիշվիլիին կոչ արեցին չլքել պալատը։ Սակայն Կավելաշվիլիի երդմնակալության օրը նա հայտարարեց, որ կլքի նստավայրը։