«Դոգա,գոդա ովա՞, ասելա էդ կնգան ասեք ասֆալտին քիչ նստի, «ցիստիդ» կընգնես». Լենա տատ

[ad_1]

2024թ.-ը ցավոք, հայոց պատմության էջերում կմնա որպես զիջումների, սահմանների փոքրացման տարի: Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի  սպառնալիքի պայմաններում Տավուշում  միակողմանի տարածքներ զիջվեցին,այսպես կոչված՝ սահմանազատումը սկսվեց Կիրանց գյուղից,որտեղ էլ ձեւավորվեց « Տավուշը հանուն հայրենիքի »  շարժումը: Թեւեւ այն այդպես էլ հաջողություն չունեցավ, բայց խոր թմբիրի մեջ հայտնված մեր շատ հայրենակիցների մեջ արթնացրեց  պայքարի ոգին, իսկ  այդ պայքարի խորհրդանիշ դարձավ 97 –ամյա կիրանցի Լենա տատը, կարելի է ասել՝ « տարվա մարդը », իր կյանքն ապրած մի կին,  որ ճանապարհ էր փակում՝ սեփական հողը պահելու, որդու ու հայրենի հողը պահած տասնյակ հայորդիների սրբազան գերեզմանները հակառակորդին չզիջելու համար:

2024-ին Հայաստանը Տավուշում նոր սահման ու նոր ճանապարհ ունեցավ ,որի անցուդարձին տատը կիսաքանդ տան իր պատուհանից հետեւում է ամեն օր: Նոր իրականության հետ չհաշտվող Լենա տատը, որ միայնակ է ապրում, հիմա հաճախ է խեղդվում մոտեցած թշնամու շնչից: Հենց սահմանի, հակառակորդի մոտ ապրող տատին գոտեպնդում, ապրելու ուժ է տալիս միայն հող հայրենին ու  գերեզմանատան բարձունքն անսասան պահելու առաքելությունը:

Օրեր շարունակ, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը համագյուղացիների հետ փակած տատը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Ասֆալտին նստած, պայքարի պատրաստ տատի լուսանկարը դարձավ մեմ, խորհրդանիշ՝ պայքարն ամբողջացնող կերպար, որից հետո դեռ տեւական ժամանակ լրատվամիջոցների, արտերկրում ապրող հայրենակիցների ուշադրության կենտրոնում էր տատը: Այդ օրերին շատերն էին տատին մեղադրում պայքարին միանալու համար, անգամ՝ վիրավորում:

Անտեսելով բոլոր վիրավորանքները՝ տատը շարունակեց իր պայքարը, շատերի համար քաղաքական, իր համար՝ սրբազան :Օրեր շարունակ լուսացրեց բաց ու թաց աչքով, սոված ու դողալով, բայց շարունակեց պայքարը՝ ցույց տալով  իսկական հայի տեսակը, որն անսասան ու անպարտ ոգի ունի, վախկոտ ու ընկճվող չէ:

Իզուր չէ, որ Կիրանցում Լենա տատը հայտնի է նաեւ « մառոզ» անունով: Ջահել ժամանակներից է այդպիսին՝ ուղիղ ու կտրուկ խոսքով, ճշմարտության մարտիկ ու պաշտպան: 60 տարի գյուղի կոլխոզ-սովխոզի կթվորուհին է եղել, աշխատանքում էլ՝ առաջին շարքերում:

Միշտ ուժեղ ձեւացող, ապպարտելի ոգով տատը իրեն թույլ է տալիս լացել միայն, երբ միայնակ է: Որքան էլ պինդ է ու չի հաշտվում նոր իրականության հետ, միևունույնն է՝ սրտում վախ կա, աչքերը հաճախ խոնավանում են,երբ մտածում է, որ հակառակորդի ախորժակը մեծանալու է, որ անկուշտները գուցե սրանով էլ չբավարարվեն ու… հայրենիքից նոր պատառներ պոկեն

Լենա տատը հիմա էլ մոռացված չէ: Շատերն են իրեն շնորհակալագրեր, նամակներ ուղարկում , անգամ՝ գումար են ուղարկել, արտերկիր հրավիրել: Հին ճամպրուկում է պահում նաեւ ստացած «Սոսե Մայրիկ »  մեդալը: Տունը դեռ 90-ականներին ականի հարվածից փլվել է, ապրում է կիսաքանդ տան մի սենյակում՝ հարմարավետ պայմաններից զուրկ ու դժվարություններով, բայց ոգին տոկուն,միշտ  պայքարի պատրաստ ու ամենակարեւորը ՝ լավատես:

Չհանձնվող ու պայքարող, հողի համար կռիվ տվող տատը՝ թաց աչքով ամեն աստծո օր խաղաղության համար աղոթք է անում: Թող խաղաղություն տիրի ողջ աշխարհում, վերջանան բոլոր պատերազմներն ու, ի վերջո, հողի պայքարն ավարտվի. սա կիրանցի Լենա տատի ամանորյա բարեմաղթանքն է բոլորին, ամբողջ աշխարհին:

Source link

Leave a Comment