[ad_1]
2024 թվականի ընթացքում, մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, Ալավերդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 170 փոքրիկ: Աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար են: Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժամնունքի վարիչ Լյուդ Մկրտումյանի փոխանցմամբ՝ ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է: Ասում է՝ սակայն մի ուրախալի իրողություն կա.ծնված երեխաները հիմնականում ընտանիքի 3-րդ, չորրորդ և անգամ 5-րդ երեխաներն են եղել:
«Շատ քիչ է եղել, որ մարդիկ ունենան երրորդ, չորրորդ, հիգերորդ և անգամ վեցերորդ երեխաները: Երիտասարդները բավարարվում էին երկու երեխաներով»,-ասում է Լյուդա Մկրտումյանը:

Անրին Սոնա Ղուլունցի չորրորդ տղան է: Ասում է՝ շատ երեխաներ ունենալուց չի խուսափում: Նա Արցախից է այստեղ հարս եկել:
«14 տարի է էստեղ եմ ու այդ ընթացքում չորս տղա եմ ունեցել: Չեմ դժգոհում»,-ասում է Սոնա Ղուլունցը:

Ինչ վերաբերում է ծնունդների թվի նվազմանը, ապա ըստ Լյուդա Մկրտումյանի՝ դա պայմանավորված է քաղաքում աշխատատեղերի բացակայությամբ, որի պատճառով երիտասարդ ընտանիքները լքում են քաղաքը:
Մոնթե, Նոյ, Անրի: Ալավերդիում 2024 թվականին ծնված տղաներին հիմնականում այս անուններով են կոչել: Աղջիկների դեպքում՝ առաջատար անունները հայկական ծագմամբ չեն,- ասում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման Թումանյանի բաժնի սպասարկման աշխատակից Ռաֆիկ Ղազինյանը:

Երեխաներին տատիկ-պապիկի անունով կոչելու վերաբերյալ Ռաֆիկ Ղազինյանն ասաց, որ հայկական ընտանիքներում այս ավանդույթը շարունակվում է: Եիրտասարդները առաջնեկներին հիմնականում իրենց ծնողների անունով են կոչում: Դեպքեր են լինում նաև, որ հայրերը իրենց որդիներին հենց իրենց անունն են տալիս: Սա պատահում է հիմնականում ռուսաստանաբնակների մոտ: