Գյուղական Ամանորը Դեղձավանում |

[ad_1]

Ասել-խոսելով ,երգելով, քթի տակ բարեմաղթանքներ հնչեցնելով՝ տիկին Էլմիրան տարեհացի խմորն է հունցում, որպեսզի հետո էլ ավանդական կորիզի, լոբու կամ հուլունքի փոխարեն՝  խնամքով մանրադրամ թաքցնի ,որը բաժին կհասնի տարվա հաջողակին: Նոր տարվա խորհուրդը նրանց ընտանիքում նաև մեկ մետաղադրամի հնամյա պատմությունն ունի, և չեն էլ պատկերացնում ընտանեկան տոնը առանց տարեհացի ու նրա  մեջ թաքցված նվիրական երազանքների խորհրդանիշ մետաղադրամի:

Ասված խոսք է, որ ավանադական փռում ամեն ինչ համով է։ Դրա համար էլ Պուլուկյանների ընտանիքը գյուղական ամանորի պատրաստությունների եռուզեռի մեջ է: Փուռը թեժ պահող Ռոմիկը նկարվել չի ուզում, թեպետ  Ռոմիկը Էլմիրայի սիրելի ամուսինն է, սակայն հանուն էլմիրայի էլ չի փոխում իր սկզբունքը. չէ, ուրեմն՝ չէ։ Իսկ Էլմիրան՝ տատից ստացած ու ողջ կյանքի ընթացքում սրբորեն պահպանած ավանդույթների կրողն ու պահպանողն է:  

Հայաբնակ Ծալկայի շրջանի Խաչեն գյուղից են 90-ականՆերին Պուլուկյաններն այստեղ եկել ու իրենց հետ այնտեղի համն ու հոտը բերել: Զարմանում են, որ շրջակա գյուղերում հայկականությունը մոռացել են, ավանդույթներին հրաժեշտ տվել, անցյալում թողել գյուղական սովորույթներն ու  օջախը օջախ դարձնող ընտանեկան ջերմ ավանդույթները։

Ամեն մի գործ, և հատկապես տանտիկնոջ գործը, սեր ու նվիրում է ուզում, այդ սերն ու նվիրումն է դառնում ջերմ օջախի հիմքը ու այդ գիտակցությամբ է Էլմիրան իր տատի նման կեսգիշերին արթնացել, ձեռքերն  ալրաշաղաղ արել, գործի անցել։ բայց  ափսոս առաջների նման հարևան կանայք չեն շտապում շրջապատել վառած փուռը, բլիթներ գցել տաք փռի մեջ, ճմուռ անել, տաք հաց ու ոչխարի պանիր մեջտեղ բերել։ Ամանորի նախօրերին  մանկության հուշերը կենդանանում ու նոր գույներ են ստանում, ավելի քաղցրանում, բայց նաև բախվում նոր իրականությանը։

Չորս երեխա ունի , նրանցից երկուսը  դրսերում են, մոր սիրտն էլ՝ կարոտած: Ամեն նոր տարի մայրը երազում է 4 զավակներին հայրական հարկի տակ տեսնել, լսել թոռների ծիծաղը, այս երազանքով է տարեհացի մեջ մետաղադրամ թաքցնում։

Ամեն ինչ պատարստ է։ Վերջում չենք մոռանում նախշերի մասին, հատկապես առանձնահատուկ է տարեհացի նախշեր անելու կարողությունը: Կրակն այս ընթացքում մի քիչ մարել էր, Ռոմիկը երևի թողել գնացել էր, ասել է թե՝ հոգնել էր մեր երկար- բարակ խոսակցություններից: Մենք համառ ենք, ու Տիկին Էլմիրան այս գործն էլ է  իր ուսերին  վերցնում ու կատակախառն զրույցները տեղափոխվում են փռան  տաք կրակի շուրջ:

Կրակի շեղջը հավաքված է փռի անկյունում, լիսապեծը՝ վառած, փռան աղյուսները՝ սրբած։ Տարեհացը տեղավորվում է շիկացած հնոցում, իսկ մենք ժամանակ ունենք։ Ու մինչ  ավանդական քաղցրանուշը կպատրաստվի՝ տիկին Էլմիրան շարունակում է   պատմել Ամանորի լավ ու բարի ավանդույթների մասին,որը գյուղում դեռևս պահպանվել է:

Ամանորի սեղանն էլ այստեղ այլ տեսք ունի, առատ կլինի եթե տարին գյուղացունը լինի , քանի որ բոլորն իրենց բերք ու բարիքից են պատրաստություններ տեսնում, ասել է թե՝  առաջնահերթությունը տալիս են  գյուղականին ու մաքուր սննդին:

Ինչպես ասում  են՝ գործը հաջողել է , այնպիսի տարեհաց է փռից հանում ,որ բոլորիս աչքն է շոյում: Իսկպաես ուրախությունը մեծ է ,տարեհացը լավ է ստացվել,ասում է՝ դա էլ խորհուրդ ունի. ուրեմն 2025- ին հեռուներում գտնվող երեխաներն ու թոռները տուն կվերադառանան, կգան, որ ամուսինների աչքը հեռուներում չմնա , որ ջերմացնեն ու շենացնեն Պուլուկյանների օջախի ծուխը:

Ամեն ինչ ասված է, ուրեմն միանում ենք շնորհավորանքին։

Source link

Leave a Comment