[ad_1]
Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը շնորհավորել է տոները՝ գրառմամբ: Նա մասնավորապես գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամանորն այն ժամանակն է, երբ մենք խորհում ենք անցյալի մասին, գնահատում ներկան և ձգտում ապագային՝ լի նոր սպասումներով ու երազանքներով։
2024 թվականը մեր պատմության փորձություններով ու դասերով հարուստ հերթական էջն էր: Պետական և քաղաքական գործունեության իմ հարուստ փորձը հուշում է, որ 2025 թվականը պակաս բարդ չէ լինելու։ Այս մասին՝ առաջիկայում։
Իսկ տերեմուտի շեմին մաղթում եմ, որ Նոր տարին բոլորիս ընտանիքներին պարգևի առողջություն, խաղաղություն և ուրախություն, մեր երկրին՝ կայունություն և բարօրություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։