
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։ Հայր Զաքարիան գրում է, որ Քրիստոնեության մեջ նուռը խորհրդանշում է
.Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը,
. հրաշափառ հարությունը: Հետաքրական է, որ հին եգիպտացիները մահացածներին թաղում էին նռան կեղևով` հավատալով, որ նրանք պիտի կենդանանան,
. Աստծո շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով։
. դրախտի պտուղը, որը ճաշակեցին Ադամն ու Եվան: Այսպես էին կարծում նաև պարսիկները և հույները:
. Նոյն իր տապանը փակեց նռով: Այս է պատճառը, որ հին ժողովուրդների մոտ նուռը խաղողի նման համարվում էր «պտուղների արքան»:
. Եկեղեցու խորհուրդն ունի: Նռան հատիկները պատված են մի պինդ կեղևով: Այդպես էլ Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ: