Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են դիմավորում Նոր
տարին, Իսպանիայում գոյություն ունի մի յուրահատուկ ավանդույթ, որը կապված է
խաղողի հետ: Ամեն տարի, դեկտեմբերի 31-ին, միլիոնավոր իսպանացիներ իրենց
ընտանիքների և ընկերների հետ հավաքվում են ՝ կատարելու «Las doce uvas de la
suerte» կամ «12 բախտի խաղողներ» կոչվող ծեսը:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր ոք պետք է ուտի 12 խաղող՝
կեսգիշերվա վերջին 12 վայրկյանների ընթացքում: Ամեն խաղող խորհրդանշում է գալիք
տարվա մեկ ամիսը, և հավատում են, որ այն ուտելը կբերի
հաջողություն:
Ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարի վերջին՝ Մադրիդում: Այն արագորեն
տարածվել է ողջ երկրով մեկ և այսօր դարձել է իսպանական մշակույթի անբաժանելի մասը:
Ավելին, այս սովորույթը տարածվել է նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում:
Խանութներում նախատոնական
օրերին հատուկ փաթեթավորված 12 խաղողից բաղկացած տուփերը դառնում են ամենապահանջված
ապրանքներից մեկը: Շատերը նախընտրում են սպիտակ, անկորիզ խաղողը, որը ավելի հեշտ է
ուտել սահմանափակ ժամանակահատվածում: