Դեկտեմբեր 31,2024 20:00
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին «Բելտա»-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։
Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված չէ այդ ցուցակում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)