Անկայունությունների տարի էր. փորձագետներն ամփոփում են 2024-ի աշխարհաքաղաքական զարգացումները


2024 թվականին ուկրաինական ուժերը ներխուժեցին Կուրսկի մարզ` արևմտյան հեռահար զենքով հարվածելով Ռուսաստանի ռազմական թիրախներին: Մոսկվայի պատասխանը «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռն էր՝ սպառնալով նաև արևմտյան տերություններին:


Իսրայել-Գազա հակամարտությունը դադարեցնելու ՄԱԿ-ի կոչերին ֆոնին Մերձավոր Արևելքում հակամարտությունները սաստկացան մի քանի ուղղությամբ՝ ներքաշելով նաև հարևան երկրներին:


Տարին շրջադարձային էր Սիրիայի համար. Բաշար Ասադը լքեց երկիրը՝ տեղի տալով ապստամբ ուժերին։


Հայ փորձագետների խոսքով՝ անցնող տարին բարդ էր, անկայունություններով լի։ Իսկ 2025-ի անորոշությունները կապում են Դոնալդ Թրամփի նախագահության հետ:


Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։

Source link

Leave a Comment