Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին գալիք Ամանորի կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին գալիք Ամանորի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին։

«Բելառուսական պետության ղեկավարի անունից շնորհավորանքներ են ուղարկվում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ԱՊՀ երկրների ղեկավարներին, ինչպես նաև պետական, քաղաքական, հասարակական, ստեղծագործ և կրոնական գործիչներին, աշխարհի տարբեր տարածաշրջանների այլ երկրների ղեկավարների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Source link

Leave a Comment