Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է, որ հաջորդ տարվա սկզբին կայցելի Սաուդյան Արաբիա՝ իր առաջին արտասահմանյան պաշտոնական այցի համար:
«Ինձ համար պատիվ է ներկայացնել իմ երկիրը այս առաջին պաշտոնական այցի ընթացքում»,-մեջբերում են նախարարի խոսքերը մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Դամասկոսը ձգտում է «ռազմավարական հարաբերություններ կառուցել Սաուդյան թագավորության եղբայրների հետ բոլոր ոլորտներում»։
Նախարարը հավելեl 1, որ իր այցը նախատեսված է նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում։
Դեկտեմբերի 21-ին Ալ-Շիբանին ժամանակավոր կառավարության կազմում ստանձնել է արտգործնախարարության ղեկավարի պաշտոնը:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։