
Իրանի անվտանգության ղեկավար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Սիրիայում նոր խմբավորում է ձևավորվում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Իսրայելի դեմ պայքարելու համար:
«Սիոնիստական ռեժիմի կողմից սիրիական տարածքների բռնազավթմամբ նոր դիմադրություն է ի հայտ եկել, որը կդրսևորվի առաջիկա տարիներին»,- ասել է Ահմադիանը, հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ահմադիանը պնդում է, որ Իրանի հակաիսրայելական «դիմադրության առանցքը» չի թուլացել Ասադի տապալումից հետո։