Ամանորի գիշերը Փարիզում կարգուկանոն կապահովեն 10 հազար ոստիկան

Հունվարի 1-ի գիշերը Փարիզում և նրա շրջակայքում կարգուկանոն պահպանելու համար կներգրավվեն ոստիկանության և ժանդարմերիայի շուրջ 10 հազար աշխատակիցներ, երեքշաբթի հայտնել է Le Figaro թերթը։

Ոստիկանությունը բացատրել է, որ նման միջոցներ են ձեռնարկվում, մասնավորապես՝ հաշվի առնելով երկրում ահաբեկչական հարձակումների շարունակվող սպառնալիքը։

«Այս միջոցառումներն ուղղված են մարդկանց և նրանց ունեցվածքի անվտանգության ապահովմանը, անկարգությունների կանխմանը, և այս ամենը ահաբեկչական հարձակումների շարունակական բարձր սպառնալիքի համատեքստում»,- նշել են ոստիկանությունից։

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի հաշվարկներով՝ չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում կարող է հավաքվել մինչև 1,5 միլիոն մարդ, իսկ նրանցից 1 միլիոնը կարող է տեղավորվել Ամանորի տոնակատարությունների ավանդական վայրում՝ Ելիսեյան դաշտերում։

Տեղական ժամանակով ժամը 16:00-ից Փարիզի մի քանի շրջաններում կարգելվի ալկոհոլի վաճառքը։ Ամբողջ գիշեր հասարակական տրանսպորտը կաշխատի անվճար։ Միաժամանակ ժամանակավորապես կփակվեն կայանները, որոնք տեղակայված են զանգվածային տոնակատարությունների վայրերի մոտ․ Ելիսեյան դաշտերը, Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակ կլինեն:

Source link

Leave a Comment