
Վրաստանի Բոլնիսիի շրջանի Նախիդուրի գյուղում գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որոնց պատճառը նախօրեին դժբախտ պատահարի արդյունքում երկու դեռահասների մահն էր, տուժել են տեղի ութ բնակիչներ և մի քանի ոստիկան։
Ծայրաստիճան լարված իրավիճակին միջամտել են հատուկ ջոկատայինները։
Երկուշաբթի երեկոյան Բոլնիս-Մառնեուլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու դեռահասներ մահացել են՝ մեկը տեղում, երկրորդը՝ ավելի ուշ՝ հիվանդանոցում։
Տեղի բնակիչները կասկածել են, որ վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը շտապօգնության բժիշկների հետ փորձում է հեռանալ դեպքի վայրից։ Հավաքվածները փորձել են նրան դուրս բերել մեքենայից, զայրացած ամբոխը շրջել է շտապօգնության մեքենան։ Բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների և ոստիկանության միջև։