Բրիտանացի ինը հատուկջոկատային կարող է դատապարտվել Սիրիայում հանցագործությունների համար

Բրիտանացի հատուկ նշանակության ուժերի ինը անդամ կարող է դատարանի առաջ կանգնել Սիրիայում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ ներկայումս բրիտանական ռազմական դատախազությունը հետաքննում է ենթադրյալ հանցագործությունները։ Խոսքը երկու վարույթում գտնվող գործի մասին է՝ դրանցից մեկն առնչվում է թագավորական զինված ուժերի մեկ անդամի, իսկ մյուսում՝ միանգամից ութին։

Ավելի վաղ The Daily Mail-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ բրիտանական հատուկ օդադեսանտային ծառայության հինգ անդամներ կարող են կանգնելռազմական դատարանի առաջ՝ Սիրիայում հանցագործությունների համար։ Հրատարակության տվյալներով՝ ավելի քան երկու տարի առաջ հատուկ ջոկատայիններն իբր սպանել են ահաբեկչության մեջ կասկածվող մի տղամարդու, ով  ձերբակալության ժամանակ զինված չի եղել։

«Մեր անձնակազմը հարգված է ողջ աշխարհում իրենց բարձր չափանիշների համար: Նրանց նկատմամբ, ովքեր չեն համապատասխանում այս չափանիշներին, անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն, ներառյալ ծառայությունից հեռացնելը: Անպատշաճ կլինի մանրամասնորեն մեկնաբանել, երբ դեռ հետաքննություն է ընթանում», – The Times-ին ասել է Մեծ Բրիտանիայի ՊՆ խոսնակը:

Հրապարակումն ընդգծում է, որ Թագավորական զինված ուժերը պաշտոնապես չեն եղել Սիրիայում, սակայն իրականում հանրապետության տարածքում կային բրիտանական հատուկ ջոկատներ, որոնք հետախուզություն էին հավաքում և աշխատում էին թագավորության անչափահաս քաղաքացիներին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու համար։ Միաժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին։ Բրիտանական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ռմբակոծություններն իրականացվել են «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում, որը մի պահ վերահսկում էր Սիրիայի զգալի հատվածը։

Source link

Leave a Comment