Չինացի հաքերները հեռակա կարգով մուտք են գործել ԱՄՆ ֆինանսների նախարարության մի քանի էլեկտրոնային համակարգեր և գաղտնազերծված փաստաթղթեր, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչության կողմից օրենսդիրներին ուղղված նամակը։
Նամակում ասվում է, որ «հաքերները գողացել են բանալին երրորդ կողմի ծրագրային ապահովման մատակարարից՝ BeyondTrust-ից, այն օգտագորվծել է անվտանգության համակարգը շրջանցելու և ֆինանսների նախարարության աշխատատեղեր մուտք գործելու համար»:
Նախարարությունն ասել է, որ այլևս չի օգտվում վտանգված ծառայությունից, և որ որևէ ապացույց, որ հաքերներին դեռևս հասանելի են նրա տեղեկատվությունը:
Նամակում նշվում է նաև, որ վերջին չորս տարիների ընթացքում ֆինանսների նախարարությունը զգալիորեն ուժեղացրել է իր կիբեր պաշտպանությունը և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ։