Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և հավատացյալ հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս հրաշալի, բոլորի կողմից սիրված տոները միավորում են մեզ, յուրաքանչյուրի տանը ստեղծում յուրահատուկ, ջերմ մթնոլորտ, մարդկանց մեջ արթնացնում ամենապայծառ զգացմունքները:
Սրտանց մաղթում եմ ձեզ հաջողություններ պատասխանատու հովվական ծառայության մեջ, առողջություն և ամենայն բարիք», — ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական նամակում: