Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր – Պանորամա


Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում այրվում է չրանոց:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Երկհարկանի շինության առաջին հարկում (30 քմ) այրվել են ստվարաթղթե և պլաստմասսե արկղեր (մոտ 250 հատ) և ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment