5-ամյա աղջկան տուգանել են 1000 ֆունտով՝ փողոցում աղբ թափելու համար

Լոնդոնի (Անգլիա) բնակիչը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, ապշել է, երբ նամակ է ստացել՝ ուղղված դստերը, հայտնում է https://metro.co.uk-ը։

Աղջկան (ով ընդամենը հինգ տարեկան է) մեղադրել են աղբը սխալ տեղ թափելու մեջ։ Ոստիկանության աշխատակիցը ցուցմունք է տվել փոքրիկ աղջկա դեմ՝ պնդելով, որ նա իսկապես աղբի տոպրակը թողել է աղբարկղից դուրս։ Իսկ նման արարքի համար անհրաժեշտ էր տուգանք վճարել՝ 1000 ֆունտ ստեռլինգ։

Երկար քաշքշուկից հետո ընտանիքի կատաղած հայրը ստիպել է քաղաքապետարանին չեղարկել տարօրինակ տուգանքը՝ հայտարարելով, որ իր երեխան տարիքի պատճառով ֆիզիկապես ի վիճակի չէ աղբը (հատկապես մի ամբողջ տոպրակ) թափել ինչ-որ տեղ։ Բացի այդ, կատարյալ անհեթեթություն է լրջորեն ակնկալել, որ հինգ տարեկան աղջիկը կկարողանա այդքան մեծ տուգանք վճարել։

Source link

Leave a Comment