
Ավարտվեց 2024 թվականը, որն, ինչպես և նախորդող 4 տարիները, նշանավորվեց տարածքային կորուստներով, ազգային արժանապատվության չդադարող անկումով, ինքնիշխանության սասանումներով, անվերջ փոշիացող, բայց չմարող հույսերով: Եվ այժմ կանգնած ենք 2025-ի շեմին՝ անորոշությանն ու անկայունությանը դեմ հանդիման:
ՄԱՄՈՒԼ.ամ-ը շնորհավորում է Ամանորն ու գալիք Սուրբ ծնունդը և մաղթում, որ կորուստների շղթան ավարտվի, ու դրվի ազգային նոր վերելքի սկիզբը: Ազնիվ և արժանապատիվ հայ ժողովուրդը չկորցնի հավատն ու շարունակի դժվարին պայքարը հանուն հզոր Հայաստանի և ազատ Արցախ աշխարհի։