
«Այլընտրանք չկա, քան հոգևոր Հայաստանի հաղթանակը՝ այս «նոր» Հայաստանին, այլընտրանք չկա, քան մեր հերոսների երազների, տեսիլքների հաղթանակի իրականացումը մեր կյանքում, այլընտրանք չկա, որ տաճարը պետք է հաղթի փողոցին, այլընտրանք չկա, որ եռագույնը վերջնականապես իր փառահեղ հաղթանակն է կնքելու սև ու սպիտակի վրա, այլընտրանք չկա, որ ոգին հաղթելու է դուխին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իր ուղերձում, ասել է Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ մենք ապրում ենք հոգևոր Հայաստանի տեսիլքով, որը հաղթանակելու է։