
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում ասել է, որ աշխարհում ընթացող պատերազմներն ուղղակիորեն սպառնում են Եվրոպային, փոխանցում է BBC-ն։
«Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում պատերազմներն ազդում են մեզ վրա և սպառնում մեր անվտանգությանը, միասնությանը, տնտեսությանը»,- ասել է Մակրոնը: «Սիրիայում վերջին իրադարձությունները, Մոլդովայում, Վրաստանում և Ռումինիայում ընտրությունների մանիպուլյացիաները, Եվրոպայում և հարևան երկրներում ահաբեկչությունները ցույց են տալիս, որ մեր անվտանգությունը և մեր ժողովրդավարական երկրների բնականոն գործունեությունը խաթարված է»,- հավելել է նա։