
Լոնդոնում փնտրում են միայնակ գողին՝ միլիարդատիրոջ առանձնատնից մոտ 13 միլիոն դոլար արժողությամբ զարդեր և դիզայներական ապրանքներ գողանալու համար։
19 րոպեի ընթացքում տղամարդը ներս է մտել երկրորդ հարկի պատուհանից, կոտրել գանձապահարանը՝ իրականացնելով Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առանձնատներից ամենամեծ գողություններից մեկը: Հանցագործության պահին հինգհարկանի առանձնատանը ութ մարդ է գտնվել, այդ թվում՝ անձնակազմը և ընտանիքի որոշ անդամներ։ Ընտանիքը ծագումով Հոնկոնգից է։