
«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարն իր գործունեության ընթացքում լուսաբանել է Սփյուռքի տարբեր համայնքների կյանքն ու ձեռքբերումները: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձրել աշխարհասփյուռ հայերի հաջողություններին, միաժամանակ անդրադառնալով նրանց առջև ծառացած մարտահրավերներին և իրականացված արդյունավետ նախաձեռնություններին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ իրենց բարեմաղթանքներն են հղել՝
- ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը
- Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը
- «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը
- «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանը