«Ազատություն». Ռուսական բնական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով այսօր դադարեցվում է:
Խողովակաշարը, որը Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանման ամենահին ուղին է, նախատեսվում էր փակել 2024 թվականի վերջին՝ պայմանագրի ժամկետի ավարտին: Դեկտեմբերի 31-ին Ուկրաինայի գազի տարանցման օպերատորի տվյալները ցույց են տվել, որ Ռուսաստանը հունվարի 1-ի համար գազի հոսք չի պահանջել:
Օպերատորը հայտնել է, որ Ռուսաստանը սկսել է նվազեցնել գազատարով գազի հոսքը 2019 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ»-ի և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև կնքված պայմանագրի ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։ Չնայած պատերազմին, Մոսկվան շարունակում է Ուկրաինայով գազ մատակարարել դեպի Եվրոպա՝ 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: