
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։ Դեպքի մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Բրեդ Սփաֆֆորդը ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին՝ չգրանցված կարճփող հրացան կրելու համար: Սփաֆֆորդի Ուայթ կղզում գտնվող 20 ակր (մոտ 8 հեկտար) ֆերմայում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ռումբերի պահոց:
«ՀԴԲ-ն տեղում հայտնաբերել է ավելի քան 150 պայթուցիկ սարք, ինչը, ըստ նախնական գնահատականների, պատմության մեջ պատրաստի պայթուցիկ սարքերի ամենամեծ առգրավումն է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ձերբակալվածին կալանքի տակ պահելու դատարանին ուղղված միջնորդության մեջ ասել է դատախազը:
Փաստաթղթի համաձայն, հետաքննությունը սկսվել է 2023 թվականի սկզբին, այն բանից հետո, երբ Սփաֆֆորդի տանը մոտ ապրող մի տղամարդ իշխանություններին հայտնել է, որ իր հարևանը պայթուցիկ է կուտակում և կորցրել է աջ ձեռքի երեք մատը:
Հարևանը նաև հայտնել է իշխանություններին, որ Սփաֆֆորդը օգտագործել է նախագահ Ջո Բայդենի լուսանկարները տեղական հրաձգարանում թիրախային պրակտիկայի համար:
Դատախազները պնդում են, որ ձերբակալվածը «ծայրահեղ վտանգ է ներկայացնում հասարակության համար» և պետք է մնա կալանքի տակ։
Փաստաբանները պահանջում են ազատ արձակել Սպաֆֆորդին մինչև դատավարությունը՝ բնութագրելով նրան որպես «աշխատասեր ընտանիքի մարդ՝ առանց քրեական անցյալի»: