«Գազպրոմն» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը դեպի ԵՄ երկրներ

Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին Ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ն դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը դեպի ԵՄ երկրներ՝ հնգամյա տարանցման պայմանագրերի ժամկետը լրանալու պատճառով։

«Այս համաձայնագրերը երկարաձգելու ուկրաինական կողմի բազմիցս և միանշանակ մերժման պատճառով «Գազպրոմը» զրկվել է 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից», – ասված է հայտարարության մեջ։



Source link

Leave a Comment