
Հարավկորեական Jeju Air ինքնաթիռի սև արկղերից մեկի տվյալները պատրաստ են գաղտնազերծման համար։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության տնօրենը։
Երկրորդ սև արկղը՝ թռիչքի տվյալների ձայնագրիչը, որոշակի արտաքին վնասվածք ունի։
Հարավկորեացի փորձագետների կարծիքով՝ թռիչքի ինքնագրիչի վերծանման համար կպահանջվի մոտ մեկ ամիս: Եթե սարքերը վնասված չլինեին, ապա գաղտնազերծումը կտևեր մոտ մեկ շաբաթ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Boeing 737-800 ինքնաթիռում գտնվող 181 մարդուց 179-ը զոհվել են, ինչը դարձել է Կորեայի Հանրապետության ամենածոշոր օդային աղետը։